ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ոստիկանությունը կոչ է անում «դադարեցնել հակաիրավական գործողությունները»

Ոստիկանությունը կոչ է անում «դադարեցնել հակաիրավական գործողությունները»
20.04.2018 | 21:49

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հավաքների կազմակերպիչներին կոչ է անում՝ «դադարեցնել հակաիրավական գործողությունները»: «Ապօրինի հավաքների որոշ մասնակիցների կողմից մայրաքաղաքում շարունակվող հակաօրինական գործողությունները տարատեսակ և գնալով առավել վտանգավոր բնույթ կրող դրսևորումներ են ստանում: Ահազանգեր են ստացվում, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցներից, Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիների կողմից միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու, նրանց իրավաչափ գործողություններին խոչընդոտելու վերաբերյալ:

Այս դրսևորումներն ակնհայտորեն վկայում են, որ ապօրինի հավաքների կազմակերպիչների կողմից քաղաքացիներին և երթևեկության մասնակիցներին ուղղված՝ հակաիրավական գործողություններ կատարելու կոչերը հանգեցրել են ներհասարակական լարվածության խորացման, ապօրինի հավաքին մասնակցող քաղաքացիների կողմից ոստիկանների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ստեղծման:


Նման իրավիճակը սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կյանքի և առողջության համար, վտանգում հասարակական անվտանգությունը: Կրկին հիշեցնելով, որ վերոնշյալի անցանկալի բոլոր հետևանքների պատասխանատվությունը կրում են անօրինական հավաքների կազմակերպիչները՝ նրանց կոչ ենք անում անսալ ՀՀ ոստիկանության հորդորներին և դադարեցնել հակաիրավական գործողությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1909

Մեկնաբանություններ